Հարրի Փոթեր (շարքային)
Հարրի Փոթթեր Harry Potter | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1921 կամ սեպտեմբերի 16, 1920 |
Ծննդավայր | Կիդերինսթեր, Վուստերշիլ, Անգլիա |
Մահացել է | հուլիսի 22, 1939 |
Մահվան վայր | Հևրոնի մոտ, անդրմանդատային Պաղեստին (ներկայում՝ Իսրայել) |
Գերեզման | Ramleh War Cemetery |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Ազգություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Ծնողներ | Դևիդ Փոթթեր |
Հարրի Փոթթեր (անգլ.՝ Harry Potter, սեպտեմբերի 16, 1921 կամ սեպտեմբերի 16, 1920, Բիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 22, 1939, Մանդատային Պաղեստին, Միացյալ Թագավորություն[1]), շարքային[2]։ Մեծ Բրիտանիայի բանակի թագավորական Վուստելշիրյան գնդում, ում գերեզմանը Ռամլեում (Իսրայել), դարձել է տեսարժան վայր Ջ, Կ, Ռոուլինգի գրքերից հետո։
Կյանքը և Մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարրի Փոթթերը ծնվել է կոշկակար Դևիդ Փոթթերի բազմազավակ ընտանիքում, նա առաջին Համաշխարհային պատերազմում վիրավորվել էր, և հիմա ապրում է Կիդդերինստերում, ոչ շատ հեռու Բիրմինգեմից։ Նա 7 քույր և եղբայր ուներ։ 14 տարեկանում նա թողել է դպրոցը, և գնացել է գորգերի ֆաբրիկայում աշխատելու, որպեսզի կերակրի ընտանիքին։ 1938 թվականի հունվարի 3-ին, 16 տարեկան հասակում այդ նույն նպատակով կամավոր է գրանցվել Բիրմինգեմի բանակում, իրեն երկու տարի ավելացնելով որպես չափահաս (այդ պատճառով գերեզմանաքարի վրա գրված է 19 տարեկան)։ Գրանցվել է Վուստերշինյան բանակի առաջին գնդում, վարորդ է աշխատել ավտոտրանսպորտային բաժնում։ Ունեցել է «Հարրի-վրայերթ» (Crash Harry) կեղծանունը։
Սեպտեմբերին գունդը ուղարկվել է անդրմանդատային Պաղեստին, որպեսզի ճնշեն արաբական ապստամբությունը և միանգամից միացավ հարձակվող ջոկատին։ 1939 թվականի գարնանից սկսած Գարրին տրվել է «D» ջոկատին, որը կանգնել էր ջրհան կայանի մոտ, և ջուր էր տալիս Հևրոնին, և որը գտնվում էր քաղաքից 10 կմ հեռավորության վրա դեպի հարավ, Վիրսավիայի ճանապարհին։
Այդ վայրը անգլիացիների կողմից անվանվել է «Պամպետ» («Pumpet», կարճեցված «pumping station» անվանումից)։
Հուլիսի 22-ին ուշ երեկոյան «D» վաշտը ետ է գալիս Աս-Սամույից, և հարձակման է ենթարկվում Հերոն ճանապարհից 39 մ հեռավորության վրա՝ Վիրսավիայում։ Հարձակման ժամանակ շարքային Հարրի Փոթթերը սպանվում է, իսկ շարքայի Դերբին, Վարվիկը, Պիրսոնը և Սիմմոնդսը վիրավորվում են։ Ջոզեֆ Դերբին մահացել է Երուսաղեմի հոսպիտալում սեպտեմբերի 7-ին։
Պահպանվել է Փոթթերի նամակը, որը նա գրել էր մոր համար, և որի մեջ նա խոստանում է, որ Ամանորին կգա և 6- ամյա եղբորը՝ Կենին, հեծանիվ կգնի։ Նամակը հասել է ծնողներին այն ժամանակ, երբ նրանք արդեն մեկ օր առաջ իմացել էին, որ իրենց որդին մահացել է։
Գերեզման
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոթթերը թաղվել է զինվորական պատիվներով Ռամլեի զինվորական գերեզմանոցում։ Գերեզմանաքարի վրա գրված է.
Ի հիշատակ շարքային Հարրի Փոթերի, №5251351, Բուստերշիրյան գնդի առաջին գումարտակ, ով զոհվել է 1939 թվականի հուլիսի22-ին Հևրոնի մարտում 19 տարեկան 10 ամսական հասակում |
:
Գերեզմանը տեղական իշխանությունների կողմից ներառվել է քաղաքի զբոսաշրջային տեսարժան վայրերի ցանկում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Фактическая дата, по военным документам — 1919.
- ↑ В некоторых источниках именуется «капралом», хотя и на надгробии, и на полковом сайте определяется как рядовой (անգլ.՝ private)
- ↑ Достопримечательности города Рамле Արխիվացված 2015-02-07 Wayback Machine, на сайте муниципалитета Рамле. (անգլ.)